Նորվեգացի քույրերը մեծ ճանաչում են ձեռք բերել՝ համացանցում զանազան հյուսքեր անելու հմտության շնորհիվ (լուսանկարներ, տեսանյութ)
Նորվեգացի քույրերը, ովքեր յուրացրել են մազերը զանազան ձևերով հյուսելու վարպետությունը, մեծ ճանաչում են ձեռք բերել Instagram-ի օգտատերերի շրջանում: Սոցցանցի իրենց էջում քույրերը պարբերաբար լուսանկարներ են տեղադրում` ցուցադրելով իրենց վարսավիրական հմտությունը:
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, 24-ամյա Լինդայի և 14-ամյա Միա Սոնվիս Բեքերիի համատեղ հաշվին, որն աղջիկները բացել են 2014-ին, ավելի քան 206 000 օգտատեր է հետևում:
Լինդայի խոսքով` իրենք քրոջ հետ արտասովոր հյուսքեր են սկսել անել 5 տարի առաջ` YouTube-ում վերապատրաստման տեսանյութեր դիտելուց հետո: Այժմ նորվեգուհիներն իրենց անհատական յութուբյան ալիքն ունեն, որտեղ հրապարակում են իրենց ուսուցողական տեսանյութերը` տարբեր սանրվածքների գաղափարներ ներկայացնելով: