Եգիպտոսի բնակիչը որդուն Պուտին է անվանակոչել
Եգիպտոսցի թարգմանիչ ու լրագրող Մոամեն Մուխթարն իր նորածին որդուն տվել է Պուտին անունը, ինչի մասին նորաթուխ հայրիկը հայտնել է Facebook-ում:
«Փա~ռք Աստծո, Նա ինձ արու զավակ պարգևեց, նրա անունը Պուտին Մուխթար է»,- գրել է մայրաքաղաք Կաիրեում բնակվող լրագրողը:
Դրան կից եգիպտոսցին հրապարակել է իր և փոքրիկ Պուտինի համատեղ լուսանկարը: