Չինացի դեռահասը «սողոսկել» է ինքնաթիռ ու հայտնվել Դուբայում՝ մուրացկանություն անելու համար
Սյույ ազգանունով մի չինացի դեռահաս երջանիկ կյանքի ակնկալիքով ինքնաթիռի բեռնատար խցիկում 9 ժամ թռել է դեպի Դուբայ, որպեսզի այնտեղ զբաղվի մուրացկանությամբ:
Ինչպես նշում է lenta.ru-ն, ոստիկանությունը Դուբայի օդանավակայաններից մեկում ձերբակալել է 16-ամյա տղային, ով Չինաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ էր հասել՝ ծածուկ կերպով ներթափանցելով Emirates ավիաընկերության A380 ինքնաթիռի բեռների տեղափոխման հատվածը:
Չինացին թարգմանչի միջոցով պատմել է, որ ինքը նման հուսահատ քայլի է դիմել, երբ իմացել է, որ մուրացկանները Դուբայում տարեկան աշխատում են տասնյակ հազարավոր դոլարներ:
Այժմ նրան սպառնում է արտաքսում և ԱՄԷ մուտք գործելու արգելք: