Եվրո-2016-ում ամենաշատ ներկայացուցիչներ ունեցող ակումբները
Երեկ` մայիսի 31-ին Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար հայտացուցակները ներկայացնելու վերջին ժամկետն էր: 24 թիմերի վերջնական կազմերը հրապարակվելուց հետո հայտնի են դարձել այն ակումբները, որոնք ամենաշատ ներկայացուցիչները կունենան Ֆրանսիայում կայանալիք մրցաշարում:
Ամենաշատ խաղացողներն ունեն «Լիվերպուլն» ու «Յուվենտուսը»` 12-ական ֆուտբոլիստ: Նրանց հետևում են «Տոտենհեմը» (11) և «Մանչեսթեր Յունայթեդը» (10):
9-ական խաղացող Եվրոպայի առաջնության են ուղարկել «Բարսելոնան», «Բավարիան», «Շախտյորը» և «Ֆեներբախչե», իսկ 8 ներկայացուցիչ ունեն «Ռեալը», «Արսենալը», «Ռոման», Մոսկվայի ԲԿՄԱ-ն և «Բազելը»: