Մերկելը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերացման համար հիմքեր չի տեսնում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հիմքեր չի տեսնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման կամ թուլացման համար, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Կրիստիան Վերցի հղումով։
«Գերմանիայի կառավարությունը պնդում է Մինսկյան համաձայնագրերի՝ «ճանապարհային քարտեզի» կյանքի կոչման հարցում։ Այդ պատճառով էլ, կանցլերի համոզմամբ, պատժամիջոցների թուլացման կամ չեղարկման համար որևէ նախանշան չկա»,-ասել է Վիրցը։
Նա նշել է, որ պատժամիջոցների երկարաձգման որոշումը կայացնում է Եվրամիությունը։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան -Կլոդ Յունկերը, մեկնաբանելով առաջիկայում իր մասնակցությունը Պետերբուգի միջազգային տնտեսական ֆորումին, հայտարարել էր, որ Եվրամիությունն առաջիկայում մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների առումով։