Գերմանացիները 3D տպիչով գերթեթև էլեկտրական մոտոցիկլ են ստեղծել (տեսանյութ)
Tech Insider-ը ներկայացրել է էլեկտրական հեծանիվների ոլորտի հերթական նորարարությունը` Light Rider կոչվող մոտոցիկլը, որը 3D տպիչի օգնությամբ ստեղծել է գերմանական Airbus ընկերությունը:
Գերմանացիները ալյումինի փոշի օգտագործելով 3D տպիչով նախագծել են մոտոցիկլի ֆուտուրիստական գերթեթև կմախքը: Այն դիմացկուն է կոռոզիայի նկատմամբ և ավելի ամուր է, քան սովորական ալյումնիային տպագրության պարագայում:
Միևնույն ժամանակ մոտոցիկլը բավականին թեթև է ստացվել: Այն կշռում է ընդամենը 35 կգ, իսկ 3D տպիչով ստեղծված ձողակառույցը` շուրջ 6 կգ:
Էլեկտրական շարժիչով մոտոցիկլը մեկ լիցքավորմամբ կարող է 60 կմ տարածություն անցնել: 45 կմ/ժամ արագությունն այն զարգացնում է 3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 80 կմ/ժամ:
Light Rider-ը թողարկվել է 50 օրինակով, և ընկերությունը մտադրություն չունի այն զանգվածային արտադրության ներկայացնել: Յուրաքանչյուրն արժե 56 000 դոլար:
Տեսանյութը՝այստեղ: