Կասիլյասը 15 տարվա վաղեմության հակառեկորդ է սահմանել
Պորտուգալիայի ավարտված առաջնությունում «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը 30 գոլ է բաց թողել:
30 և ավելի գոլ «վիշապները» վերջին 42 տարվա ընթացքում 3 անգամ են բաց թողել: Նշենք, որ վերջին 15 տարիներին բաց թողած գոլերի թիվը չի գերազանցել 30-ը,- հայտնում է «Eurosport»-ը:
Հիշեցնենք, որ ամփոփիչ աղյուսակում «Պորտուն» զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: