Մխիթարյանն ընդգրկվել է FIFA 16-ի շաբաթվա խորհրդանշական հավաքականում (լուսանկար)
EA Sports-ը ներկայացրել է FIFA 16 համակարգչային խաղի շաբաթվա խորհրդանշական հավաքականը:
Խորհրդանշական հավաքականում ընդգրկվել է նաև Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Վերջինս Գերմանիայի առաջնության 31-րդ տուրի շրջանակում «Շտուտգարտի» դեմ հանդիպման ընթացքում դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: