Մենք հիշում ենք 1915-ի Ցեղասպանությանը զոհ գնացած բոլոր հայերին. Դեմիրթաշ
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելլահաթին Դեմիրթաշն Իզմիրում ունեցած ելույթում 1915 թվականի դեպքերն անվանել է ցեղասպանություն:
«Այսօր մենք հիշատակում ենք Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցը: Հայերը փորձում են ապացուցել, որ սպանվել են այս հողում, որ իրենք ապրել են այստեղ: 1915-ի թեման այս երկրում իրական դիմակայություն է ապրում, և մենք բոլորս պետք է կանգնենք այս հողում ապրող հայերի կողքին: Այստեղ պետք է հաստատվի հավասարություն: Մենք հիշում ենք 1915 թվականի ցեղասպանությանը զոհ գնացած բոլոր հայերին»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով haber07.com.tr-ն, հայտարարել է Դեմիրթաշը:
2014 թվականին Դեմիրթաշը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ ընտրվելու դեպքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը և ամեն տարի ապրիլի 24-ին կհիշեցնի հայերի դեմ իրականացված Ցեղասպանության մասին: