Կոնգոցի հայտնի երգիչը բեմի վրա մահացել է
Կոնգոցի հայտնի երգիչ Պապա Ուեմբան մահացել է 66 տարեկան հասակում՝ ընկնելով բեմի վրա, գրում է bbc.com-ը:
Փղոսկրի Ափում համերգի ժամանակ երաժիշտը վայր է ընկել բեմի վրա, իսկ պարողները շարունակել են պարել, մինչ հասկացել են, թե ինչ է տեղի ունեցել:
Իր 50 տարվա կարիերայի ընթացքում Ուեմբին հայտնի դարձավ, որպես «կոնգոյական ռումբայի արքա»:
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ մահվան պատճառը դեռևս հայտնի չէ: