Լեսթերը վստահ հաղթանակ տարավ (տեսանյութ)
Անգլիայի առաջնության 35-րդ տուրում առաջատար «Լեսթերը» սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Սուոնսիի» դարպասը:
Առաջնության ավարտից 3 տուր առաջ Կլաուդիո Ռանիեիրիի թիմը միավորների քանակը հասցրեց 76-ի եւ արդեն 8 միավոր է գերազանցում 2-րդ տեղում ընթացող «Տոտենհեմին», սակայն լոնդոնցիները մեկ խաղ պակաս են անցկացրել:
«Լեսթեր»-«Սուոնսի»` 4:0
Գոլերը` Մահրեզ (10), Ուլոա (30, 60), Ալբրիգտոն (85)