Մի օր միասին կփոխենք աշխարհը. «Ավրորա» մրցանակաբաշխության Պակիստանի հավակնորդ
«Ավրորա» մրցանակաբաշխության 4 հավակնորդները ելույթ ունեցան հանդիսականի առաջ: Նրանցից Պակիստանի ներկայացուցիչ Սայիդա Ղուլամ Ֆաթիման, ով փրկել է շուրջ 80 հազ. մարդկանց հարկադիր աշխատանքից և հազարավոր երեխաների ստրկությունից:
Սայիդա Ղուլամ Ֆաթիման երևանյան բեմում խոսեց հուզված և նշեց, որ իր համար մեծ պատիվ և հաճույք է լինել Հայաստանում և մասնակցել մրցանակաբաշխությանը:
«Սա մեծ ուժ է ինձ համար՝ լինել այստեղ, լինել մի մասը գլոբալ համայնքի, որը հավատում է և վստահում է մարդասիրությանը: Երբ սկսում էի իմ պայքարը, 36 տարի առաջ իմ երկրի քաղաքացիները իմ դեմ էին դուրս եկել և առավելագույնն են արել, որպեսզի ինձ դադարեցնեն, սպանեն, բայց ես այսօր այստեղ եմ ու շնորհակալություն եմ հայտնում բոլորին այս թիմից։ Ես այստեղ ներշնչված եմ տիկին Ավրորայի կողմից, որովհետև նա կենդանի է»,-ասաց նա և նրա կոչով մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր զոհերին։
Նա հայտարարեց, որ կշարունակի իր պայքարը ընդդեմ վայրագությունների, անմարդկային վերաբերմունքի, հակամարդկային գործելաոճի. «Մի օր միասին կփոխեն աշխարհը»: