Սպանվել է ԻՊ բիոլոգիական փորձագետներից մեկը
Իրաքյան Նինվեհ նահանգում միջազգային կոալիցիոն օդուժի ռմբակոծության հետևանքով սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բիոլոգիական փորձագետներից մեկը, գրում է iraqinews.com-ը:
Օդուժը ռմբակոծել է լաբորատորիա՝ ոչնչացնելով այն: Լաբորատորիան օգատգործվում էր զենք պատրաստելու համար: Ռմբակոծության հետևանքով սպանվել են նաև մի քանի ահաբեկիչներ և ոչնչացվել է զինտեխնիկա: