Ծանրամարտ. Գոռ Մինասյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջությունում գերծանր քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնող Գոռ Մինասյանը նվաճեց արծաթե մեդալ:
Պոկում վարժությունում Մինասյանը ցույց տվեց 205 կգ արդյունք եւ նվաճեց փոքր արծաթ:
Հրում վարժությունում հայ մարզիկը 237 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը, իսկ երկամարտի արդյունքում գրավեց 2-րդ տեղը եւ նվաճեց Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնի կոչումը: