NBA. Ապրիլ ամսվա լավագույն 2 բասկետբոլիստները
«Քլիվելնդի» թեթև հարձակվող Լեբրոն Ջեյմսը և «Հյուսթոնի» հարձակվողական ոճի պաշտպան Ջեյմս Հարդենը ճանաչվել են NBA-ի ապրիլ ամսվա լավագույն բասկետբոլիստներ, - տեղեկացնում է լիգայի պաշտոնական կայքը:
«Կավալերսի» առաջատարը երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է Արևելյան կոնֆերենցիայի ամսվա լավագույն խաղացող: Նա ապրիլին կայացած հանդիումներում միջինը վաստակել է 28,8 միավոր, տիրել է 8,4 անդրադարձի և կատարել է 7,8 արդյունավետ փոխանցում:
Արևեմտյան կոնֆերենցիայի ամսվա լավագույն բասկետբոլիստ Հարդենը միջինը մեկ խաղում վաստակել է 34,8 միավոր, կատարել է 7,8 արդյունավետ փոխանցում, ինչպես նաև հեռահար նետումներն իրացրել է 51,7 տոկոս տպավորիչ արդյունավետությամբ: