Վերջին 100 տարում առաջին անգամ վայրի վագրերի թվաքանակի աճ է գրանցվել. CNN
Վերջին հարյուր տարվա մեջ առաջին անգամ վագրերի թվաքանակը ողջ աշխարհում աճել է, հաղորդում է CNN-ը:
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի տվյալների համաձայն` մեկդարյա անկումից հետո ստացված վերջին տվյալները ցույց են տալիս, որ վայրի բնության գրկում 3890 վագր է բնակվում` 2010-ին գրանցված 3200-ի փոխարեն:
Գիշատիչների թվաքանակի ավելացմանը նպաստել է Հնդկաստանում, Ռուսաստանում, Նեպալում և Բութանում վագրերի պոպուլյացիայի աճը:
Տարիների ընթացքում բարելավվել են վայրի կենդանիներին հետևելու և պաշտպանելու մեթոդները: