«Շերլոկ Հոլմսի» մասին պատմվածքի ձեռագիրը կվաճառվի մոտ 400 000 եվրոյով
1893 թվականին գրված «Շերլոկ Հոլմսի» մասին պատմվածքի ձեռագիրը կվաճառվի Նյու Յորքի գրական աճուրդում:
Ինչպես նշում է Euromag-ը` նախնական գնահատումներով այն կվաճառվի 380 000 եվրոյով:
«Պատահար թարգմանչի հետ» խորագրով պատմությունը մեկն է Արթուր Կոնան Դոյլի հեղինակած 56 կարճ պատմվածքներից դետեկտիվ Շերլոկ Հոլմսի մասին: Պատմվածքը հայտնի է նրանով, որ դրանում առաջին անգամ հայտնվել է Հոլմսի ավագ եղբոր` Մայքրոֆթի անունը:
Ապրիլի 11-ին կայանալիք աճուրդում կվաճառվեն նաև Շերլոկ Հոկմսի մասին պատմող մի քանի այլ պատմվածքների ձեռագրեր, մասնավորապես Կոնան Դոյլի ամենահայտնի ստեղծագործությունը` «Բասկերվիլների շունը»: