Ռոնալդինյոն կարիերան կշարունակի ՄԼՍ-ում կամ Չինաստանում. գործակալ
Կատալոնական «Բարսելոնայի», իտալական «Միլանի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի ՄԼՍ-ում կամ Չինաստանում: Այդ մասին հայտնել է նրա եղբայր Ռոբերտո Ասիսը, ով հանդիսանում է նաեւ կիսապաշտպանի գործակալը:
«Ամենայն հավանականությամբ, Ռոնալդինյոն կարիերան կշարունակի ԱՄՆ-ում կամ Չինաստանում: Եթե դա լինի ԱՄՆ-ը, ապա խոսքը ՄԼՍ-ի մասին է»,- ասել է նա «UOL»-ն:
36-ամյա ֆուտբոլիստը սեպտեմբերին հեռացել է բրազիլական «Ֆլումինենսեից» ու դեռ ակումբ չունի: