Փարիզի ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալը ձերբակալվել է Բելգիայում
Բելգիայի Մոլենբեկ համայնքում ձերբակալվել է Սալահ Աբդեսլամը, ով նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացրած ահաբեկչության գործով հիմնական կասկածյալն է:
Ինչպես տեղեկացնում տեղի RTL պարբերականը ձերբակալությունն իրականացվել է հակաահաբեկչական գործողության շրջանակներում:
Հաղորդվում է, որ Աբդեսլամը վիրավորվել է իրավապահ մարմինների հետ փոխհրաձգության ժամանակ:
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով 130 մարդ էր զոհվել, նրանց թվում` 17-ամյա հայուհի Լոլա Ուզունյանը: