Կամերունում մահապատժի են ենթարկել Բոկո Հարամի 89 անդամի
Կամերունում մահապատժի են ենթարկել Բոկո Հարամ իսլամիստական խմբավորման 89 անդամի, գրում է bbc.com-ը: Լրատվամիջոցի փոխանցմամբ նրանք մեղադրվում էին Կամերունի հյուսիսում հարձակումներ իրականացնելու մեջ:
Կամերունը 2014թ-ին ընդունել էր ահաբեկչության դեմ օրենք, որում ներկայացված էր նաև մահապատիժ: Սա այս օրենքի առաջին կիրառումն էր, այն ընդունելուց հետո: