Հանուն սիրո արված ամենախելահեղ քայլերը (տեսանյութ)
Մարդկությունն ականատեսն է եղել սիրո բազմաթիվ պատմությունների և ռոմանտիկ ու խելահեղ սիրո խոստովանությունների, որոնք երբեմն սխրագործության են վերածվել:
Հանուն սիրո մարդիկ դեռ պատրաստ են հրաժարվել կարողությունից, վտանգի տակ դնել կարիերան, առողջությունն ու անգամ կյանքը: Սակայն որքան խելահեղ, այնքան գեղեցիկ են նման կերպ արված սիրո խոստովանություններն ու ամուսնության առաջարկները, որոնցից մի քանիսին անդրադարձել է AdMe.ru-ն:
Անձրև` 100 կգ վարդերից
Բրազիլուհին մի անգամ փողոց է դուրս գալիս հորդառատ անձրևի պահին, սակայն երկնքից թափվում էին ոչ թե ջրի կաթիլներ, այլ իրական կարմիր վարդեր: Պարզվում է սիրահարված երիտասարդը որոշել էր սիրո խոստովանություն անել` աղջկա տան վրա 100 կգ վարդ նետելով:
Մարոկկոյից Իտալիա՝ ոտքով
Իտալուհի Վիկտորիան արձակուրդին մեկնում է Մարոկկո ու հանդիպում ֆրանսիացի Պասկալին, ով սիրահարվում է աղջկան առաջին իսկ հայացքից: Արձակուրդի ավարտին պես իտալուհին վերադառնում է տուն, իսկ Պասկալը որոշում է ապացուցել սիրելիին իր զգացմունքների ամրությունը և ոտքով ուղևորվում Իտալիա: Անցնելով 2700 կմ և 7 զույգ կոշիկ մաշելով` տղան հասնում է իր ուզածին. Վիկտորիան համաձայնում է դառնալ նրա կինը:
Գահը` սիրելիի փոխարեն
Թագավորելով ընդամենը 326 օր` նա հանդիպում է հասարակ ամերիկուհու և սիրահարվելով նրան` որոշում կյանքը կապել նրա հետ: Նա ստիպված է լինում հրաժարվել գահից, ընտանիքը երես դարձնում նրանից: Նրանք սկսում են ապրել Բուլոնյան անտառում, որպեսզի ոչ ոք չխանգարի նրանց երջանկությանը:
Փախուստ լեռներ
Չինական հեռավոր նահանգում բնակվող 19-ամյա երիտասարդը սիրահարվում է իրենից 10 տարով մեծ այրու, ինչը դուր չի գալիս տղայի ընտանիքին: Զույգի հետ ոչ ոք չի շփվում, սակայն տղան երբեք չի մտածում նրանից բաժանվելու մասին: Նա առաջարկում է սիրելիին փախչել լեռներ, որտեղ նրանք արդեն 50 տարի ապրում են քարանձավում:
Դիմանկար ծաղիկներից
Ռոմանտիկ դրսևորումները բնորոշ են ոչ միայն տղամարդկանց: Ամերիկացի նկարչուհին 245 օր ծաղիկներ էր աճեցնում իր սիրելիի տան բակում, որպեսզի մի պայծառ օր տղան արթնանալով պատուհանից դուրս նայի և ծաղիկներից կազմված իր պատկերը տեսնի:
Սերն, ինչպես ֆիլմում
Մարտի 8-ի նախօրեին քաղաքներից մեկում փոքրիկ փորձ են կատարել` պարզելու, թե ով կհամարձակվի սխրագործություն կատարել` հանուն սիրելիի: Ահա այսպիսի արդյունք է ստացվել…