Մահմեդական Պակիստանում ազգային փոքրամասնությունների կարևոր տոները ոչ աշխատանքային կհամարվեն
Պակիստանի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով ազգային փոքրամասնությունների կարևոր տոները կդառնան ոչ աշխատանքային օրեր, գրում է ibtimes.co.uk-ը:
Պարբերականը նշում է, որ այս օրենքը հիմնականում վերաբերում է հինդուների` հոլի և դիվալի տոներին և քրիստոնյաների զատիկին: Օրենքը Ներքին գործերի նախարարության կողմից վավերացվելու դեպքում, անկախ Պակիստան պատմության մեջ իր բնույթով առաջինը կլինի: