Ալաբան երկարաձգել է Բավարիայի հետ պայմանագիրը
«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան երկարաձգել է ակումբի հետ գործող պայմանագիրը:
Ինչպես հայտնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը, 23-ամյա ավստրիացու նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին»:
Ալաբան Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ: