Սգացող մայրը կյանքը նվիրել է անապատում միլիոնավոր ծառեր տնկելուն` ի հիշատակ մահացած որդու
Շանհայում բնակվող կինը` Յի Ջիֆենգը, վերջին 12 տարում միլիոնավոր տնկիներ է տնկել Չինաստանի կազմում ընդգրկված Ներքին Մոնղոլիա ինքնավար մարզում:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը` չինուհու նպատակն է անտառապատել Ալաշան անապատը` ի հիշատակ 16 տարի առաջ կյանքից հեռացած որդու:
2000 թվականին Յիի միակ որդին մահացել է ավտոճանապարհային վթարի ժամանակ Ճապոնիայում:
Չինուհին տարիներ անց գտել է իր կոտրված սիրտը սփոփելու միջոցը և կյանքը նվիրել է որդու երազանքը իրագործելուն: Տղան մտադիր էր անտառապատել Չինաստանի հյուսիսային տարածաշրջանները անապատացումից փրկելու համար: