ՉԼ. Նեյմարը՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ
Կատալոնական «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ: Կատալոնական ակումբը 1/8 եզրափակչի պատասխան խաղում 3:1 հաշվով հաղթել է Լոնդոնի «Արսենալին», իսկ բրազիլացին դարձել էր գոլի հեղինակ:
ՈւԵՖԱ-ի կայքում անցկացված երկրպագուների քվեարկությունում Նեյմարը ստացել է ձայնների 59 տոկոսը, Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան երկրորդն է՝ 22, իսկ եռյակը եզրափակում է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը՝ 10: