Հունաստանում փախստականների ճամբարը համեմատվել է նացիստական կհամակենտրոնացման ճամբարների հետ (լուսանկարներ)
Հունաստանի ներքին գործերի նախարար Պանագիոտիս Կուրուբլիսը, փախստականների` Իդոմենի ճամբար այցելությունից հետո, այն համեմատել է նացիստական համակենտրոնացման ճամբարների հետ, գրում է independent.co.uk-ը:
Նախատեսված լինելով 2500 մարդու համար ճամբարում ապրում է մոտ 12000 մարդ` Իրաքից և Սիրիայից:
«Ես չեմ հապաղի Իդոմենին համեմատել համակենտրոնացման ճամբարի հետ: Այստեղ պայմանները ուղղակի անտանելի են»,- ասել է նախարարը: