Սպորտային մեքենաների սիրահարները Porsche 911-ը վարում են սառցե լճի վրա (տեսանյութ)
Շվեդիայում սպորտային մեքենաների սիրահարները Porsche 911 մակնիշի մեքենան փորձարկել են սառած լճի վրա:
Ինչպես ներկայացնում է Business insider-ը` «Ֆորմուլա-1-ի» վարորդները իրենց հմտությունները սառույցի վրա ցուցադրել են 300 ձիաուժ հզորություն զարգացնող Porsche 911-ով:
Below Zero շվեդական վարորդական կենտրոնը սառցե լճում մեքենաները փորձարկելու հնարավորություն է ընձեռում: Ըստ կազմակերպչի` սառած լճի վրա մեքենա վարելը լիովին անվտանգ է: