Եվրախորհրդի ղեկավարը հայտարարել է ԵՄ-Թուրքիա վեհաժողովի մեկնարկի մասին
Մեկնարկել է Եվրամիության վեհաժողովը, որտեղ ԵՄ անդամ երկրների առաջնորդները կարող են հաստատել միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի հետ կապված Թուրքիայի հետ համաձայնագիրը: Այդ մասին Twitter-ում հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի պաշտոնական ներկայացուցիչ Պրեբեն Աամանը, հայտնում է РИА Новости-ն:
«Եվրամիության 28 անդամ-երկրների հանդիպումը սկսվել է»,- գրել է նա:
Դրանից առաջ նա հայտնել է, որ Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդի ղեկավարներն ավարտել են հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ և կներկայացնեն բանակցությունների արդյունքները ԵՄ առաջնորդներին: