Ալիևի հետ բարձր մակարդակի հանդիպումներ չպետք է լինեն. Դևիդ Քրամեր
Freedom House-ի նախկին ղեկավար, ԱՄՆ պետքարտուղարի և ժողովրդավարության հարցերով նախկին օգնական Դևիդ Քրամերը ԱՄՆ վարչակազմին կոչ է արել բարձր մակարդակով չընդունել Իլհամ Ալիևին, քանի դեռ նա ազատ չի արձակել Ադրբեջանում բոլոր քաղբանտարկյալներին։
Ինչպես տեղեկացնում է Turan գործակալությունը, մեկնաբանելով Ադրբեջանում երեկ հրապարակված համաներումը, Քրամերը նշել է. «Ես ուրախ եմ ազատության մեջ տեսնել Ադրբեջանի 14 քաղբանտարկյալներին, որոնք չպետք է առհասարակ հայտնված լիեին ճաղերի հետևում։ Սակայն շատ այլ քաղբանտարկյալներ այդպես էլ չեն ազատվել։ Նրանք չպետք է խաղաքարտ լինեն Ադրբեջանի կառավարության ձեռքում, նախագահ Ալիևի հետ ոչ մի բարձր մակարդակով հանդիպում չպետք է տեղի ունենա, քանի դեռ նա չի ազատել բոլոր քաղբանտարկյալներին և չի լուծել իր երկրի քաղաքական համակարգում շատ խնդիրներ»,-ասել է Կրամերը՝ անդադառնալով մարտի 31-ին և ապրիլի 1-ին Ալիևի՝ Վաշինգտոն կատարելիք այցին։
Ադրբեջանի նախագահն այնտեղ մասնակցելու է Միջուկային անվտանգության գագաթնաժողովին։