Լիոնել Մեսսին Իսպանիայում ռեստորան կբացի
«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին եղբոր՝ Դիեգոյի հետ Իսպանիայում ռեստորան կբացի:
Ինչպես հայտնում է «Sport.es»-ը, ռեստորանը կլինի հազար քառակուսի մետր: Այն կկրի «Bellavista del Jardin del Norte» անվանումը:
Նշվում է, որ ռեստորանում կլինեն արգենտինացու տիտղոսները, ինչպես նաև սեղանի ֆուտբոլի սարքեր: