Ի՞նչ կարող էր լինել ավելի լավ, քան Բարսելոնայի դեմ խաղը. Սիմեոնե
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գոհ է մնացել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունից, որի արդյունքներով իր թիմին բաժին է հասել կատալոնական «Բարսելոնան»:
«Չափազանց գոհ եմ: Ի՞նչ կարող էր ավելի լավ լինել: Մեզ հնարավոր է տրվել պայքարելու աշխարհի ուժեղագույն թիմի հետ»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Բարսելոնա» - «Ատլետիկո» առաջին խաղը կկայանա ապրիլի 5-ին: