Ոստիկանները թույլ չէին տալիս «Նոր Հայաստանի» երթի մասնակիցներին շարժվել առաջ
«Նոր Հայաստանի» հանրահավաքի ավարտին միջադեպ գրանցվեց, ոստիկանները՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ թույլ չէին տալիս, որ մասնակիցները շարժվեն դեպի Հայաստանում Եվրոպական միության գրասենյակ:
Նախքան այդ, Վարուժան Ավետիսյանը հայտարարել էր, որ «Նոր Հայաստանը» Մաշտոց-Բաղրամյան պողոտա-Ֆրանսիայի հրապարակ-Դեմիրճյան փողոց- Պռոշյան երթուղով շարժվում է դեպի Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ՝ նամակը հանձնելու, որով կոչ էին անում ճնշում գործադրել իշխանությունների վրա՝ ՀՀ-ում քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար, բացահայտելու մարտիմեկյան պատասխանատուների մեղավորներին:
Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ բոլորովին այլ երթուղի էր նշվել, Վարուժան Ավետիսյանն էլ պատասխանեց, որ ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքն է ՝ խաղաղ երթ իրականացնել և որ հանրահավաքի քաղաքական օրակարգում նման հարց հասունացավ:
Վալերի Օսիպյանը հայտարարությունը ընդունվեց «ա-մոթ» վանկարկումներով: Ի վերջո, երթը տեղից շարժվեց: