Ռեալ - Վոլֆսբուրգ դիմակայությունում ֆավորիտ չկա. Բուտրագենյո
«Ռեալի» հասարակայնության հետ կապերի տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունը, որում «արքայական» ակումբի բաժին է հասել «Վոլֆսբուրգը»:
«Քառորդ եզրափակչում հեշտ մրցակիցներ չեն լինում: «Վոլսբուրգի» համար այս փուլում «Ռեալի» դեմ խաղալը մեծ մոտիվացիա կլինի:
«Ռեալը» պետք է լավագույնս պատրաստ լինի այդ հանդիպումներին: Շատ վտանգավոր մրցակից է. այս դիմակայությունում ֆավորիտ չկա»,- Բուտրագենյոյի խոսքերն է մեջբերել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: