Բարսելոնայից հեռանալու մասին լուրերն ինձ զայրացնում են. Ալվեշ
«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշին զայրացնում են խոսակցություններն այն մասին, թե ֆուտբոլիստը հնարավոր է լքի կատալոնական թիմը.
«Իմ հեռանալու մասին խոսակցություններն ինձ զայրացնում են: Վերջին 10 տարիների ընթացքում նույն պատմությունն եմ լսում, բայց ես սովոր եմ դրան, եւ շարունակելու եմ անել այն, ինչ անում եմ հիմա: Ես մնալու եմ «Բարսելոնայում» այնքան ժամանակ, քանի դեռ կկարողանամ օգուտ տալ թիմին»,-բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայում» հանդես է գալիս 2008 թվականից: