Ռեալի ելույթներում քիչ լավ բան կա. Մանուել Սանչիս
Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մանուել Սանչիսը քննադատել է թիմի խաղն ընթացիկ մրցաշրջանում: Նա նշել է, որ «արքայական ակումբի» ֆուտբոլիստներն այնքան էլ մեծ ձգտմամբ չեն հանդես գալիս:
«Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» ելույթներում քիչ լավ բան կա: Մարզչի փոփոխություն, ֆուտբոլիստների հետ տարրատեսակ պատմություներ եւ նոր նախագիծը հույս ունի հաղթել Չեմպիոնների լիգայում: Բանն այն է, որ անհրաժեշտ է հաղթել մնացած 5 խաղերում, որոնք կանցկացվեն առաջիկա 2 ամիսների ընթացքում: Դա չափազանց երկար ժամանակ է, որպեսզի զրկվես նույնիսկ այդ մրցաշարում հաղթելու հնարավորությունից»,- Սանչիսի խոսքը մեջբերում է «Marca»-ն: