4 բան, որ չպետք է անել առավոտյան արթնանալուց անմիջապես հետո
Business Insider-ը ներկայացնում է չորս բան, որ չպետք է անել արթնանալուց անմիջապես հետո։
Զարթուցիչի զնգալուց հետո, երբ զարթնում եք, այն մի երկարացրեք թեկուզ 5 րոպեով, քանզի այդ րոպեների ընթացքում դուք մտնում եք քնի մի շրջան, որը չեք հասցնելու ավարտել, ինչը առողջարար չէ:
Արթնանալուց հետո անմիջապես մի վերցրեք բջջայինը և ստուգեք ձեր էլեկտրոնային հասցեն կամ մուտք գործեք համացանց, քանզի զարթնելուց հետո խնդիրներով լցվելը «կթթվեցնի» ձեր օրը:
Առավոտյան մի պատրաստվեք մթության մեջ, եթե արթնանալուց հետո դրսում դեռ մութ է: Ձեր «մարմնի ներքին ժամացույցը զգայուն է լույսի և խավարի հանդեպ», ուստի մթության մեջ պատրաստվելը հնարավոր է ձեր մարմնին ազդակ հաղորդի, որ դեռ մութ է, ինչը ձեզ օրվա ընթացքում մռայլ կդարձնի:
Անմիջապես զարթնելուց հետո սուրճ մի խմեք: Սուրճ խորհուրդ է տրվում խմել առավոտյան 9:30-ից հետո: