103-ամյա բրիտանցին խոստացել է դառնա դաջվածք ունեցող ամենատարեց մարդն աշխարհում
Մեծ Բրիտանիայի բնակիչ 103-ամյա Ջեք Ռեյնոլդսը Good Morning Britain հեռուստաշոուի եթերում վիսկի է ըմպել և հայտարարել է, որ պատրաստվում է դաջվածք անել:
Ինչպես գրում է Lenta.ru-ն, վկայակոչելով բրիտանական աղբյուրը, տղամարդը մտադիր է հայտնվել Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում` որպես աշխարհի ամենատարեց մարդ, ով դաջվածք է արել:
Ռեյնոլդսի խոսքով` ինքը ցանկացել է նաև կանգնել իր թոռնուհու հովերբորդի վրա, սակայն ընտանիքի անդամների առարկումներից հետո որոշել է գոնե դաջվածք անել մարմնի վրա:
Սա առաջին դեպքը չէ, երբ Ռեյնոլդսը փորձում է հայտնվել Գինեսի գրքում: 2014-ին բրիտանացին դարձել է ամենատարեց մարդն, ով մասնակցել է Ice Bucket Challenge-ին, երբ մարդիկ դույլով ջուր էին լցնում իրենց վրա: