Սաուդյան Արաբիան հրաժարվում է նավթից. Bloomberg
Սաուդյան Արաբիայի իշխանությունները մտադիր են հրաժարվել նավթից` որպես եկամուտների և էներգետիկ ռեսուրսի հիմնական աղբյուրից: Թագավորությունը մտադիր է կենտրոնանալ էներգիայի աղբյուրների վերականգնման վրա: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի ալ-Նաիմին:
«Չեմ կարծում, որ առավել կատարյալ երկիր կա վերականգնվող էներգետիկայի համար, քան Սաուդյան Արաբիան է»,- սաուդացի նախարարի խոսքը մեջբերում է Bloomberg գործակալությունը:
Իր կարծիքը նախարարը բացատրում է թագավորությունն արևային լույսի առատությամբ, չկիրառվող տարածքների մեծ քանակությամբ, ինչպես նաև՝ ավազի մեծ պաշարով: Ըստ նրա` դա այն ամենն է, ինչ անհրաժեշտ է արևային էլեկտրակայանների կառուցման համար:
Այնուամենայնիվ, նա չի հավատում, որ երկրներն առաջիկա 50 տարում կկարողանան ամբողջությամբ հրաժարվել նավթից: