Արսենալը դարձավ Չեմպիոնների լիգայում Մեսսիի «ամենասիրելի» թիմը
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գոլի հեղինակ է դարձել «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում (3:1):
Արգենտինացու համար դա լոնդոնցիների դարպասը խփած 9-րդ գնդակն էր Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, ինչը նրա անձնական ռեկորդն է: Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում նա բոլորից շատ գոլեր հենց «Արսենալին» է խփել:
Նշենք, որ աշխարհի հնգակի լավագույն ֆուտբոլիստը «զինագործների» դեմ մասնակցել է 6 խաղի:
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչի առաջին խաղում (2:0) Մեսսին դուբլ էր ձևակերպել: