Դեբեդ գետի վրայի բոլոր կամուրջները վնասվել, քանդվել են, բացառությամբ ավելի քան 800 տարի առաջ Վանենի թագուհու կառուցած Սանահինի կամրջի. Մեսրոպ Առաքելյան
Դեբեդ գետի վրայի բոլոր կամուրջները վնասվել, քանդվել են, բացառությամբ Ալավերդիում գտնվող, ավելի քան 800 տարի առաջ Վանենի թագուհու կողմից կառուցված Սանահինի կամուրջի. այս մասին ֆեյբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Պետության գլխավոր գործառույթը դիմակայունություն ապահովելն է, ոչ թե աղետներից հետո հանձնաժողովներ ստեղծելը», - նշել է քաղաքական գործիչը:
Նշենք, որ Ալավերդիում գիշերը տեղացած հորդառատ անձրևի պատճառով վարարած Դեբեդն իր ճամփին քշել-տարել է ամեն բան: Ավերված և անանցանելի են Մ6 մայրուղու տարբեր հատվածներ, գետը քանդել է ճանապարհը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հորդառատ անձրներիից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես նաև Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով՝ հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: