Մենք 2 ամիս փակված ենք եղել բացառապես 1 մարդու քաղաքական կամքի պատճառով. Նարեկ Սամսոնյան
Մենք մեր թիկունքում, գտնվելով «Արմավիր» ՔԿՀ-ում, զգացել ենք բոլորիդ ներկայությունը:
Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց «Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը:
«Շնորհակալ ենք բոլորից՝ լրատվամիջոցներից, անհատներից, այդ ամենն աննկարագրելի դուխ է տալիս ցանկացած քաղբանտարկյալի: Ազատություն մեր մյուս ընկերներին, ովքեր քաղաքական պատճառով բանտարկված են՝ Արմեն Աշոտյան, Մամիկոն Ասլանյան, Նարեկ Մալյան ու այն մարդիկ, ովքեր նոր են ձերբակալվել ու մենք նրանց չենք ճանաչում: Քաղաքական հետապնդյալի կարգավիճակում լինելը շատ անազնիվ տպավորություն ու զգացողություններ է առաջացնում»,- հայտնեց նա:
Սամսոնյանը շեշտեց՝ իրենք 2 ամիս փակված են եղել բացառապես 1 մարդու քաղաքական կամքի պատճառով:
«Սահմանափակել են 2 ամիս մեր քաղաքական խոսքն ամենա ծայրահեղ ձևերով: Այսօր դատարանը կայացրեց արդարացի որոշում, հույս ունեմ, որ նմանատիպ դատարաններ Հայաստանում շատ են լինելու»,- ընգդծեց Նարեկ Սամսոնյանը: