ԱԽ քարտուղարն ու Համադ Քամիս ալ-Քուբայիսին քննարկել են տնտեսության, անվտանգության և տարածաշրջանային հարցերում ՀՀ-ի ու Կատարի հնարավոր համագործակցության ուղիները
Մայիսի 21-ին Դոհա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Համադ Քամիս ալ-Քուբայիսիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Կատար հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև տնտեսության, անվտանգության և տարածաշրջանային հարցերում հնարավոր համագործակցության ուղիները:
Զրուցակիցները նաև անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին: