ՀՀ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և կործանված ուղղաթիռի անձնակազմի հիշատակը
ԱԺ նիստի մեկնարկին, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրեց օրակարգը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և ուղղաթիռի անձնակազմի հիշատակը։
ԱԺ նախագահը համաձայնեց առաջարկին՝ միայն նշելով, որ նախ զբաղեցնի իր տեղը։
Հերթական նիստի օրակարգը ներկայացնելուց, մտքերի փոխանակումից հետո ՀՀ Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, ԱԳ նախարարի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հիշատակը։
Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը մայիսի 19-ին կոշտ վայրէջք է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։