Մայիսյան-Հացիկ գյուղերի գյուղամիջյան ճանապարհին բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ը
Այսօր՝ մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 19:20-ի սահմաններում Մայիսյան-Հացիկ գյուղերի գյուղամիջյան ճանապարհին բախվել են բեռնատար գնացքի քարշակն ու կաթ տեղափոխող «Զիլ» մակնիշի բեռնատարը։
Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել «Զիլ»-ի վարորդին, ով հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց։