Ինչպե՞ս կարելի է աշխարհի ամենագեղեցիկ հրապարակներից մեկը վերածել այսպիսի գավառական շուկայի. լուսանկարիչ Էդգար Հարությունյանի գրառումը (տեսանյութ)
Ինչպե՞ս կարելի է աշխարհի ամենագեղեցիկ հրապարակներից մեկը վերածել այսպիսի գավառական շուկայի։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել լուսանկարիչ Էդգար Հարությունյանը և կից տեղադրել է տեսանյութ:
«Ո՞վ է պատասխանատու այս ամենի համար։ Ես գիտեմ, որ սա տվյալ պահին երկրի առջև ծառացած խնդիրներից առաջնայինը չէ, բայց մեծ խնդիրները հենց փոքր խնդիրներից են առաջանում, երկիրն էլ սիրելով են պահում, պահպանում, իսկ այս ամենը սիրո արդյունք չէ։
Միայն թե չասեք, թե մարդիկ տուն են պահում, ախր շքեղաշուք ճարտարապետական գոհարներով շրջապատված հրապարակը հեչ տուն պահելու տարածք չէ, էլի, այն էլ՝ այս կարգի»,- գրել է նա:
Տեսանյութը՝ այստեղ: