Պորտուգալիայի երկնքում մեծ կապույտ երկնաքար է փայլատակել (տեսանյութեր)
Մայիսի 18-ի երեկոյան Պորտուգալիայի երկնքում փայլատակել է մեծ կապույտ երկնաքար։ Այս մասին հայտնում է տեղական Publico հրատարակությունը։
Նշվում է, որ երկնքում լույսի պայծառ գունդը նկատվել է հիմնականում Պորտուգալիայի հյուսիսային շրջաններում, սակայն հարավային շրջանների շատ բնակիչներ, դատելով սոցցանցերից, նույնպես նկատել են երկնաքարը։
Սակայն երկնային մարմնի անկման մասին դեռ տվյալներ չկան։
Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: