Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ ՔՊ-ին չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի. Սարգիս Խանդանյան (տեսանյութ)
Բագրատ Սրբազանի հետ հանդիպման առաջարկ չի եղել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու մասին հարցին:
«Նախ ասեմ, որ այդպիսի առաջարկ չի եղել։ Եվ երկրորդը՝ այն օրակարգը, որը Դուք ասացիք, բնականաբար, որևէ քննարկման չի կարող դրվել, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2021 թվականի խորհրդարանական ընտրություններով ձևավորել են իշխանություն, խորհրդարան և խորհրդարանը ձևավորել է կառավարություն, կառավարությունը ունի ղեկավար և Հայաստանում իշխանությունը կարող է փոխվել միայն ժողովրդավարական լեգիտիմ ճանապարհով, այն է՝ ընտրությունների միջոցով։
Հաջորդ ընտրությունները 2026 թվականին են։ Հայաստանի Հանրապետության վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և խմբակցությունը որևէ պարագայում չեն պատրաստվում այդ հարցը որևէ մեկի հետ քննարկել»,- շեշտեց պատգամավորը։
Հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկվե՞լ է Բագրատ Սրբազնի շարժման հետ կապված հարցը, Խանդանյանը պատասխանեց, որ վարչապետի հետ հաճախ են լինում հանդիպումներ, բայց այդ հարցով քննարկում չի եղել:
Մանրամասները՝ տեսանյութում: