Մենք հավատում ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագրի շուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերեն․ Կոբախիձե
Մեծ է Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագրի կարևորությունը։
Մենք հավատում ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագրի շուրջ պայմանավորվածություններ ձեռք կբերեն։
Այս մասին Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ Վրաստանը Հարավային Կովկասում խաղաղության և համագործակցության կողմնակից է։