Բրազիլիայի հարավում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 136-ի
Առնվազն 136 մարդ է զոհվել Բրազիլիայի հարավում ջրհեղեղների հետևանքով։
«Անհայտ կորածների թիվը 141 է, հաստատված մահերը՝ 136»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Իշխանությունների տվյալներով՝ ջրհեղեղի պատճառով գրեթե 340,000 մարդ ստիպված է եղել լքել տները, մոտ 2 միլիոնը տուժել է աղետից։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթվա սկզբին Բրազիլիայի հարավում հորդառատ անձրևներ են սկսվել: