Ռոնալդուն բղավել է մրցավարի վրա Պորտուգալիայի՝ Սլովենիայից կրած պարտությունից հետո
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սլովենիայի հավաքականի հետ ընկերական խաղից հետո դժգոհ է մնացել մրցավարությունից։ Հանդիպումը տեղի է ունեցել Լյուբլյանայում՝ Ստոզիցե մարզադաշտում և ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Հանդիպումից հետո Ռոնալդուն չափազանց դժգոհ լքել է խաղադաշտը և բղավել պահեստային մրցավարի վրա՝ ժեստով նշելով, որ Սլովենիայի հավաքականի դեմ երկու 11-մետրանոց չի նշանակվել։
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականը Եվրոպայի առաջնության ուղեգիր է նվաճել, որտեղ նույն խմբում կխաղա Չեխիայի, Թուրքիայի ու Վրաստանի հետ։
Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։ Մրցաշարի հանդիպումները կանցկացվեն 10 քաղաքներում՝ Բեռլին, Դորտմունդ, Դյուսելդորֆ, Համբուրգ, Գելզենկիրխեն, Քյոլն, Լայպցիգ, Մյունխեն, Ֆրանկֆուրտ, Շտուտգարտ: Մրցաշարի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բեռլինում հուլիսի 14-ին։